Բժիշկներ
ԵՊԲՀ. Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան
![ԵՊԲՀ. Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան ԵՊԲՀ. Ինքնակրթության անվերջանալի ուղին է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին. Համայակ Սիսակյան](up/article/big/file_58334_530715.png)
Սիսակյան ազգանունն իր հաստատուն տեղն ունի բժշկական աշխարհում: Պրոֆեսոր Համայակ Սիսակյանն արդեն շուրջ երկու տասնամյակ մասնագիտական գործունեություն է ծավալում 100-ամյա բժշկական կրթօջախում՝ շարունակելով հոր՝ անվանի բժիշկ-կենսաբան, Բժշկական կենսաբանության ամբիոնի երկարամյա նախկին վարիչ Սոս Սիսակյանի՝ ապագա բժիշկներին կրթելու, մարդկանց օգնելու առաքելությունը: Խոստովանում է՝ դժվար է կյանքը պատկերացնել առանց ԵՊԲՀ-ում տիրող ակադեմիական միջավայրի:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի և «Թոմաս Ջեֆերսոն» ուլտրաձայնային ուսումնական կենտրոնի ղեկավարի մասին է «Բժշկի ուղին» շարքի 37-րդ թողարկումը:
«Բժշկական մթնոլորն ինձ հարազատ է եղել փոքր հասակից: Դեռ դպրոցական տարիներից էի հետաքրքրվում բժշկագիտությամբ: Մեծացել եմ դասախոսների և բժիշկների շրջապատում: Հորեղբայրս ու մորաքույրս նույնպես բժիշկներ էին:»,- պատմում է ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը՝ նշելով, որ իր կինը ևս բժիշկ է՝ մանկական հեմատոլոգ, իսկ ավագ դուստրը շարունակում է ընտանիքում ձևավորված ավանդույթը՝ ընտրելով բժշկի մարդասիրական մասնագիտությունը:
Անցնելով մասնագիտական կայացման հարուստ ճանապարհ
Սերը դեպի ներքին հիվանդությունները ձևավորվել է արդեն բարձր կուրսերում, կլինիկական առարկաներ ուսումնասիրելիս, երբ զուգահեռ հերթապահել է նաև Հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում, իսկ արդեն 6-րդ կուրսում ֆելդշեր է աշխատել շտապօգնության ծառայությունում:
«Հիվանդանոցային կյանքին ծանոթանալն ինձ թույլ տվեց ընտրել իմ նախասիրությունը, այն ուղղությունը, որի շրջանակում ձեռք բերեցի նեղ մասնագիտացում»,- պատմում է պրոֆեսորը:
Բժշկական բուհի Պրոպեդևտիկայի և Ներքին հիվանդությունների ամբիոնում ուսանելիս բժիշկ-գիտնականներ` պրոֆեսոր Ռաֆայել Մամիկոնյանը և դոցենտ Ռոզա Շահնազարյանը, մեծ դեր են խաղացել նրա մասնագիտական կողմնորոշման, կայացման գործում:
Հետագայում արդեն բժշկական ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում աշխատանքի անցնելու ընթացքում իր գիտական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագիր ղեկավար Արտո Զիլֆյանը: Պատահական չէ, որ արդեն 14 տարի է նա այս գիտական հրատարակության գլխավոր խմբագրի տեղակալն է:
«Հիշում եմ՝ հորս հետ ամեն շաբաթ քննարկումներ էինք ունենում տարբեր գիտական, հետազոտական թեմաների շուրջ: Հորս օրինակն իսկապես մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրած մասնագիտական ուղու վրա»,- մանրամասնում է Համայակ Սիսակյանը՝ ընդգծելով, որ հոր ներկայությունը բժշկական համալսարանում, նրա զավակը լինելն, ինչ խոսք, պարտավորեցնող էր, սակայն ինքը միշտ ձգտել է անկախության, ինչն ապացուցել է իր անցած ճանապարհով:
1995 թվականին ապագա բժիշկ-գիտնականն իր ցանկությամբ է որոշել վերապատրաստվել արտերկրում: Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայտարարած դրամաշնորհի շրջանակում տասը բժիշկներից 4-ի կազմում նա Ֆիլադելֆիայում տեղակայված Թոմաս Ջեֆերսոն համալսարանում անցնում է վերապատրաստում: Գիտելիքների կատարելագործման այս հնարավորությունը սրտաբանի կյանքում շրջադարձային էր, քանի որ մի քանի ամսվա ընթացքում իրեն հաջողվել է ձեռք բերել կարևորագույն գիտելիքներ:
Արխիվային լուսանկարներից մեկում նա առանձնացնում է հենց այդ՝ համալսարանի Ռադիոլոգիայի բաժանմունքի էխոսրտագրության ինստիտուտի տնօրեն Բարի Գոլդբերգի (Barry Goldberg) հետ լուսանկարը:
Վերհիշելով բժշկական համալսարանում անկացրած ուսանողական հագեցած տարիները նշում է՝ բժշկագիտություն ուսուցանողները ժամանակի գերակշիռ մասը պետք է անցկացնեն հիվանդանոցներում, բժշկական գրադարաններում, սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում:
«Ապագա բժիշկը պետք է շատ կարդա և սովորի, հենց սա է հաջողության հասնելու ամենակարևոր բանալին»,- փաստում է փորձառու մասնագետը: Նրա խոսքով՝ իրեն հաջողվում է համատեղել գիտամանկավարժական, կլինիկական գործունեությունը՝ շնորհիվ աշխատանքային լավ կոլեկտիվի, աշխատանքի ճիշտ բաշխվածության:
Կենսագրական տվյալներ
Համայակ Սիսակյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ 1992-1994թթ. կլինիկական օրդինատուրա է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնում։ 1994-1999թթ. ԵՊԲՀ ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի ասիստենտ է եղել, 2000-2003թթ.՝ դոցենտ։ 1994թ. պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1999-2004թթ. ղեկավարել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային ախտորոշման բաժանմունքը։ 2004–2010թթ. ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ներքին հիվանդությունների և սրտաբանության կլինիկայի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարն էր։ 2001 թվականին Մոսկվայի Սեչենովի անվան ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ «Միոկարդիալ ռեմոդելավորման կլինիկական և պաթոգենետիկ բնութագրերը իդիոպաթիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայի դեպքում» թեմայով և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1999թ.-ից համագործակցում է Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի, Ջեֆերսոն ուլտրաձայնային ուսուցման և հետազոտական ինստիտուտի, 2003թ.-ից՝ Բազելի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ։ Վերապատրաստումներ է անցել Համառուսական սրտաբանական գիտական կենտրոնում (Մոսկվա, 1994թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (Ֆիլադելֆիա, 1995թ.), Թոմաս Ջեֆերսոն համալսարանական հիվանդանոցում (1999թ.)։ Ամերիկայի Սրտի ասոցիացիայի անդամ (fellow), 2019թ. -ին ընտրվել է Հայաստանի Սրտաբանական ասոցիացիայի նախագահ: Անդամակցում է Եվրոպական Սրտաբանական ասոցիացիային, Սրտային անբավարարության ասոցիացային, Եվրոպայի սրտաբանների միության էխոկարդիոգրաֆիայի ասոցիացիային: Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության անդամ է։ 2007թ.-ից ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալն է: 2007-2012թթ. Ռուսական սրտաբանական ամսագրի խմբագրակազմի անդամ էր։ Պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալով» (2005թ., 2010թ.), «Մխիթար Հերացի» մեդալով (2017թ.)։ Հեղինակ է 100 -ից ավելի գիտական, այդ թվում միջազգային աշխատանքի։
Հաջողությամբ ղեկավարում է հանրապետության սրտաբանական առաջատար կլինիկաներից մեկը
Համայակ Սիսակյանի ղեկավարած Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկան հանրապետության սրտաբանական առաջատար ծառայություններից մեկն է։ Այստեղ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բարձր որակ և արդյունավետություն: Կլինիկայի փորձառու և ճանաչում ունեցող բժիշկները մշտապես ձգտում են սիրտ-անոթային հիվանդությունների վերաբերյալ իրենց գիտելիքներն ու պատկերացումները խորացնել և լայնացնել գիտահետազոտական և կլինիկական աշխատանքների միջոցով:
Ղեկավարի խոսքով՝ կլինիկայում ապագա մասնագետների, կլինիկական օրդինատորների ընտրությունը բծախնդիր է կատարվում՝ հարցազրույցի միջոցով առաջնահերթություն է տրվում բարձր առաջադիմություն ունեցող, մոտիվացված, հետազոտական աշխատանքի հանդեպ հետաքրքրություն ունեցող, կարգապահ սովորողներին: Սովորողների հետաքրքրությունը սրտաբանության հանդեպ մեծ է: Այս պահին կլինիկայում մասնագիտացում է ձեռք բերում 40 կլինիկական օրդինատոր:
Համայակ Սիսկայանը սրտաբանության ոլորտում սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտման և բուժման նոր մեթոդների ներդրողներից է:
Նա առաջիններից է, որ Հայաստանում կիրառել է ներկերակրափողային էխոսրտագրության մեթոդը: 2015 թվականին առաջին անգամ հենց իր ղեկավարած կլինիկայում է իր կողմից կիրառվել սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան՝ սրտի ՄՌՏ-ն: Հետևողական աշխատանքի և կրթական, նյութատեխնիկական առաջխաղացման արդյունքում մեթոդը լայն կիրառում է ստացել: Այսօր համալսարանական կլինիկայում ամսական 10-ից ավելի սրտի ՄՌՏ է կատարվում:
2020 թվականին աշխարհում և նաև Հայաստանում կորոնավիրուսային համավարակը փոփոխեց նաև սրտաբանների՝ վարակված պացիենտներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությունները: Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավարը փաստում է, որ համավարակի պայմաններում աշխատելու իրավիճակը նոր էր նաև բժիշկների համար: Չափորոշիչների բացակայությունը դժվարեցնում էր պացիենտների բուժման ընթացքը:
Մեկ տարվա ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ, այսօր մահացության ավելի ցածր ցուցանիշներ են առկա, քան նախորդ տարի: Սպիտակ բանակի ներկայացուցիչների պայքարը տվեց իր արդյունքը. ամբողջ աշխարհում հստակեցում կա բուժման մեխանիզմներում: Ինչպես ցույց տվեց փորձը, Covid-19 ախտորոշմամբ պացիենտների մոտ սիրտ-անոթային խնդիրներ կարող են առաջանալ անկախ քրոնիկ հիվանդությունների առկայության, հետևաբար սրտաբանը կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացող բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի:
Համայակ Սիսկայանը նաև համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի՝ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ընդծգում է, որ իր համար այս պաշտոնը պարտավորեցնող է: Նա իր մասնակցությունն է ունենում համալսարանական կարևոր նախաձեռնությունների իրականացման, որոշումների կայացման գործում: Որպես բժշկագիտության դարբնոցում թրծված բժիշկ՝ ցանկանում է, որպեսզի համալսարանը շարունակի զարգանալ կրթական և հետազոտական ամուր հիմքերի վրա՝ ապահովելով միջազգային ճանաչում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ](up/article/small/file_64234_509905.jpg)
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2) ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)](up/article/small/file_64224_3124947.png)
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
![](images/calendar.png)
![Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը](up/article/small/file_24751_7455005.jpg)
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները](up/article/small/file_63822_6538336.jpg)
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան](up/article/small/file_22504_405912.jpg)
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին](up/article/small/file_62971_7339423.jpg)
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62927_3476849.jpg)
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով](up/article/small/file_62765_4254548.jpg)
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև](up/article/small/file_62624_4318453.jpg)
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան](up/article/small/file_62204_1679327.jpg)
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը](up/article/small/file_61716_4300943.jpg)
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
![](images/calendar.png)
![Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը](up/article/small/file_61458_8669166.jpg)
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը](up/article/small/file_61215_6905161.jpg)
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
![](images/calendar.png)
![Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան](up/article/small/file_60660_2290745.jpg)
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
![](images/calendar.png)
![Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ](up/article/small/file_60429_8424755.jpg)
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն